«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Իրական հակամարտության պատրաստվող կողմը դրա մասին բարձրաձայն չի հայտարարում

Իրական հակամարտության պատրաստվող կողմը դրա մասին բարձրաձայն չի հայտարարում
05.10.2025 | 10:58

2020 թվականից առաջ Ադրբեջանը մշտապես հայտարարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հավատարմության մասին, հաստատելով, որ հավատարիմ է հակամարտությունը խաղաղ՝ բանակցությունների միջոցով լուծելու հանձնառությանը։

Սակայն գործնականում Ադրբեջանն ամեն օր զինվում էր՝ և դա տեսանելի էր անզեն աչքով։ Ադրբեջանը ձեռք էր բերում նոր դաշնակիցներ, Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ ստեղծում էր տնտեսական հարաբերություններ, տալիս էր խոստումներ, ինչպես նաև՝ չէր մոռանում թուլացնել հայերիս զգոնությունը դիվանագիտական հայտարարություններով։

Միաժամանակ «փափուկ ուժի» միջոցով միշտ տարբեր հարթակներում պահում էր Արցախի հարցը, կարողացել էր միջազգային տերմինաբանության մեջ՝ շրջանառության մեջ մտցնել ազատագրված 7 շրջանները «օկուպացված տարածքներ» տերմինով ճանաչելը, հմտությամբ կարողանում էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, որոնք վերաբերվում էին երկու կողմերին, ներկայացնել միայն Հայաստանին վերաբերող պահանջ․․․

Արդյունքում՝ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմին, միաժամանակ փորձելով «փափուկ ուժի» միջոցով, տերմինների, խոսույթի միջոցով լեգիտիմացնել պատերազմի «իրավունքը»։

Այժմ Ադրբեջանի մոտ նկատվում է նույն աշխատանքը, որի առանցքային խոսույթային հենակետերը այսպես կոչված «զանգեզուրյան միջանցք» և «արևմտյան Ադրբեջանի բնակչություն» կեղծ և հնարովի տերմիններն են, որոնք Ադրբեջանը նույն ձեռագրով փորձում է ներառել միջազգային խոսույթի մեջ, և աստիճանաբար խաղալով մարդկանց ենթագիտակցության վրա՝ հաստատել պահանջատիրության լեգիտիմություն, իսկ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված TRIP–ի վերաբերյալ համաձայնությամբ նաև՝ լեգալություն։

Միևնույն ժամանակ Հայաստանի կողմից շարունակվում է նույն հանցավոր «անմեղսունակությունը», որը դրսևորվեց 2016 թվականից առաջ, 2020 թվականից առաջ, 2022 թվականից առաջ, 2023 թվականից առաջ․․․

Փաստերն ակնհայտ են, միայն ցանկություն է պետք տեսնելու համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ